![]() |
| Չինաստանի դրոշը |
Մայրաքաղաք՝Պեկին
Բնակչություն՝1,339,724,852 /2010/
Վիճելի է այն հարցը,թե երբ է իսլամը ներթափանցել Չինաստան: Ինչևցէ գերիշխող է այն կարծիքը, որ դա եղել է Չանգ դինաստիայի օրոք: Համաձայն չինական մուսուլմանական ավանդույթի իսլամն առաջին անգամ Չինաստան է բերվել մարգարեի զինակիցներից մեկի՝ Սաադ իբն Աբի Վակկասի կողմից:
Վերջինիս ուղարկել էր խալիֆա Օսմանը՝ կայսրին իսլամը և խալիֆայությունը ներկայացնելու համար[1]:Հետագայում մոնղոլների կողմից հիմնված Յուան դինաստիայի օրոք մեծաթիվ մուսուլմաններ հաստատվեցին Չինաստանում: Չինաստանում փոքրամասնություն կազմող մոնղոլները մեծ արտոնություններ էին տալիս այստեղ հաստատված մուսուլմաններին:Հետագա դինաստիաների կառավարման ընթացքում ևս շարունակվել է մուսուլմանների գաղթը ինչպես նաև տեղացիների դավանափոխությունները:

Ներկայումս ԱՄՆ Պետդեպրտամենտի հաշվարկներով Չինաստանի բնակչության 1,5 տոկոսը մուսուլմաններ են ինչը ստացվում է մոտ 22 միլլիոն /2009/:[2]Վերջիններս ապրում են Չինաստանի բոլոր շրջաններում: Մեծապես նրանք կենտրոնացած են Խինջիանգ,Գանսու և Նինգխիա շրջաններում: Երկրում կան պշտոնապես ընդունված 55 փոքրամասնություն որոնցից 10 ի ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ են: Դրանցից են Հուջ, Ույզուր, Դոնգխիանգ, Կիրգիզ, Տաջիկ, Ուզբեկ, Թաթար և այլ խմբերը:
Չինաստանի մուսուլմանների ճնշող մեծամասնությունը սուննի են, ովքեր պատկանում են հանաֆիական մազհաբին: Կան նաև շիա մուսուլմաններ, որոնք մեծամասամբ իսմաիլիներ են: Սուֆիական տարիկաներից այստեղ տարածված է Յիհեվանի, Ջահրիյա, Խուֆֆիյա, Կադիրիյա և Քուբրավիյա տարիկաները:
Կուլտուրական հեղափոխության տարիներին չինացիներին արգելվեց մեկնել հաջի, սակայն 1979 թվականից այդ արգելքը հանվեց և այժմ տարեկան 10000-ից ավել չինացիներ մեկնում են հաջի:
Չնայած այն փաստին, որ երկրում կան իսլամական դպրոցներ և և քոլեջներ ամեն տարի մեծ թվով չինացի ուսանողներ մեկնում են Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Սիրիա, Պակիստա, Իրան իսլամ ուսանելու համար:

No comments:
Post a Comment