Saturday, 24 December 2011

Իսլամը Բուրմայում,Մյանմարի միության հանրապետություն


Մյանմարի դրոշը

Մայրաքաղաք՝Նեյպիդո
Բնակչություն՝50,020,000 /2009/
Մուսուլմանները կազմում են Մյանմարի բնակչության 5 տոկոսը՝1,889,000 հոգի:Իսլամն այստեղ մուտք  է գործել 13 րդ դարի ընթացքում հիմնականում առևտրականների,միսսիոներերի միջոցով:Բրիտանական մանդատի տարիներին վերջիններիս վարած բաց դռների քաղաքականության հետևանքով մեծ թվով մուսուլմաններ Չինաստանից,Հնդկաստանից,Պակիստանից և  Բանգլադեշից
գաղթեցին Մյանմար:[1]
Մյանմարի մուսուլմաների ճնշող մեծամասնությունը սուննիներ են պատկանում են շաֆիական մազհաբին:Մուսուլամնները կախված իրենց էթնիկ պատկանելությունից տեղաբաշխված են երկրի տարբեր կողմերում,օրինակ հնկական ծագում ունեցող մուսուլմանները ապրում են Ռանգոնում:Պետք է նշել նաև,որ մուսուլման և բուդդիստ ազգաբնակչության մեջ հաճածխ են տեղի ունենում բախումներ,որոնք երբեմն վերածվում են արյունալի կռիվների:
Սուֆիական տարիկաներից այստեղ տարածված են նակշբանդիյա,կադիրիյա,Մաջ Բանդար և այլ տարիկաները:

No comments:

Post a Comment