Saturday, 23 May 2015

Անսահման սահմանները

Երբ 100 տարի առաջ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան կիսում էին Մերձավոր Արևելքը, ամեն ինչ տրիվիալ, սարսափելի պրիմիտիվ էր թվում: Կիսում էին անապատներ` ծովայինի հայացքով, երկրներ` գաղութարարի աչքերով, մարդկանց` բյուրոկրատի ուղեղով: Сила есть ума не надо մոտեցումն այնքան ակնհայտ էր, որ առ այսօր տեսանելի է անզեն աչքով: Երկրների սահմանները, բառի բուն իմաստով, գծել են քանոնով:


Սիրիան և Իրաքը այնպես են կիսել, որ, առաջին հայացքից, բոլորը պետք է գոհ լինեն: Հաշվի չեն առել միայն անապատի բնակչին, նրա հոգեբանությունը, որն այդպիսի ցնցում չէր ստացել նույնիսկ մոնղոլների արշավանքի, խալիֆայության ոչնչացման, օսմանյան ընտանիքի վերացման ժամանակ:

Բեդվինին փաստացի արգելեցին ապրել` դնելով անհեթեթ սահմաններ, որպիսիք երբեք, երբեք չէին եղել` ամբողջությամբ խաթարելով անապատներում հազարամյակներ բնակվող մարդու ժամանակն ու տարածությունը, զրկելով աշխարհը բանականորեն ընդունելու ընկալիչներից, լավը վատից տարբերելու ֆիլտրից:

Բեդվինին տվեցին նոր հարցեր` թողնելով առանց պատասխան` դրդելով փնտրել դրանք ինքնուրույն, գտնել այնտեղ, որտեղ նա կարող է. անցյալում:

Հիմա Պալմիրան, Իսլամական պետությունը.

Նորմալ է, որ աշխարհում ավելի շատ խոսում են անհասկանալի դավադրությունների, քան ստեղծված վիճակի իրական պատճառների մասին: 4000 տարի առաջ կար կայծակի աստված, նա չկա, քանի որ հայտնի է, թե ինչից է կայծակն առաջանում իրականում:

Պալմիրայի բնակիչների, հարևան ցեղերի դավաճանությունը, ահաբեկիչներին միանալը 100 տարի առաջ եվրոպացու աչքով արևելքին տիրելու վրեժն է միայն: Եվրոպացու աչքին երևում է Սիրիա ու Իրաք, որոնց կեսը գրավված է, տեղացիների, շատ արևելքցիների համար դրանք միավորված են, «արդարությունը» վերականգնված է, 100-ամյա տանջանքին վերջ տալու հույս է առաջացել:

Պոտենցիալ ահաբեկիչներն այսօր ամեն տեղ են` ամբողջ աշխարհում: Ռմբակոծելը հարցի կարճաժամկետ լուծում է, ընդ որում` լավագույն դեպքում: «Ուրիշի արդարություն» իրականում կա, դրան պետք չէ դիպչել, այն աղավաղվում է, երկարատև, 100-ամյա անզորությունից վերածվում է նրան, ինչ կա այսօր:

Բայց նույնիսկ սխալվելու դեպքում, ելքը միշտ էլ կա. սահմանները ճիշտ դրեք:

Դավիթ Սարգսյան



Tuesday, 7 February 2012

ԱՄՆ

Մուսուլմանների քանակը     2,595,000 /որոշ տվյալների համաձայն մինչև 5 միլիոն/ 
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն     0.8

ԱՄՆ մուսուլմանները հիմնականում ներգաղթյալներ են, ներգաղթի առաջին հոսանքը տեղի է ունեցել 1880-1914թթ. Օսմանյան կայսրության արաբական