Tuesday, 7 February 2012

Սլովակիայի Հանրապետություն


Մայրաքաղաք՝Բրատիսլավա
Բնակչություն՝5,440,087
Չնայած այն փաստին, որ ներկայիս Սլովակիայի տարածք իսլամըմուտք է գործել 10 րդ դարում և հարավային Սլովակիան մոտ  150 տարի գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ այնուամենայնիվ Սլովակիայում չկան ՛՛բնիկ՛՛ մուսուլմաններ
և ներկայումս Սլովակիայի մուսուլմանների մեծ մասը օտարերկրացիներ են՝գաղթած տարբեր վայրերից: Մեծամասամբ դրանք արաբական երկրներից եկած ուսանողներ են ովքեր ժամանակի ընթացքում ամուսնացել են և մնացել այստեղ:
Ներկայումս մուսուլմանների թիվը հասնում է մոտ 5000 ի  որոնցից 400 դավանափոխներ են,հիմնակաում կանայք: Բրատիսլավան հավանաբար միակ եվրոպական մայրաքաղաքն է ,որտեղ չկա հիմնական մզկիթ: Մզկիթ կառուցելու բոլոր ջանքերը ապարդյուն են անցել: 2009 թվականին այստեղ բացվել է Իսլամի մշակույթի կենտրոնը, որը նաև աղոթատուն է:

No comments:

Post a Comment