Tuesday, 7 February 2012

Մեծ Բրիտանիա

Մուսուլմանների քանակը      2,869,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն      4.6

Մեծ Բրիտանիայի մուսուլմանների մեծամասնությունը սուննիներ են, երկրում գործում են շուրջ 1500  մզկիթներ, որոնցից 66-ը շաիական են, մուսուլմանների մեծամասնությունը պակիստանցիներ
և բանգլադեշցիներ են, կան նաև արաբներ, թուրքեր և սոմալիացիներ: Մուսուլմաններն այս երկրում ունեն բազմաթիվ կառույցներ` ինչպես «Բրիտանական Մուսուլմանական Ֆորում»,«Մեծ Բրիտանիայի Ահմադիականների ասոցիացիա», «Բրիտանիայի Իսլամական Միություն» և այլն:
Բրիտանիայի մուսուլմանների մեծամասնությունը բնակվում է Անգլիայում /2-րդ քարտեզ/ և Ուելսում /միասին ավելի քան 1.5  միլիոն/, որտեղ նրանք կազմում են ընդհանուր բնակչության 4%-ը, Շոտլանդիայում մուսուլմանների քանակը հասնում է 40.000-ի, ովքեր հիմնականում պակիստանցիներ են, իսկ Հյուսիսային Իռլանդիայում ապրում է մոտ 2000 մուսուլման:
Ուելսում գործում են շուրջ 40 մզկիթներ, որոնց մեծ մասը` Քարդիֆում:
Անգլիայում մուսուլմանները հիմնականում Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի, Մալայզիայի և Սոմալիի ներգաղթյալներ են, կան նաև մուսուլմաններ Նիգերիայից, Ուգանդայից և Սիերա-Լիոնեից:
Անգլիայի մուսուլմանների 40%-ն ապրում է Լոնդոնում և նրա շրջակայքում` մոտ 610.000 , նրանք կենտրոնացած են հատկապես քաղաքի հյուսիսային և արևելյան Նյու Հեմ, Թաուեր Համլետս, Ուելթեմ Ֆորեստ թաղամասերում, մեծ քանակությամբ մուսուլմաններ կան Բիմինգեմում, Մանչեստերում, Բրեդֆորդում, Լուտոնում, Լիչեստերում և հյուսիսային շրջանների տարբեր բնակավայրերում:/2-րդ քարտեզ/

No comments:

Post a Comment