Tuesday, 7 February 2012

Նիգերիա

Մուսուլմանների քանակը     78,056,000
Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն  50.4

Նիգերիայի բնակչությունը երկու գրեթե հավասար մասի է բաժանված, մուսուլմանները հիմնականում սուննի մալիքիականներ են` մոտ 70 միլիոն, կան զգալի թվով շիաներ` 5-10 միլիոն, ովքեր կենտրոնացած են հիմնականում
Կանո և Սոկոտո նահանգներում,  Նիգերիան փաստացի երկու մասից է բաղկացած` հյուսը ամբողջությամբ մուսուլմանաբնակ է, այստեղ 1999թ-ից որպես օրենսդրական հիմք կիրառվում է Ղուրանն ու Սուննան, հարավը հիմնականում քրիստոնեաբնակ է, սուֆիական տարիկաներից տարածված է քադիրիան և թիջանիան, տարածված է ահմադիականությունը, երկրում գործում է ահաբեկչական, ծայրահեղական «Բոկո Հարամ» կազմակերպությունը, ում նպատակն է ողջ Նիգերիայում իսլամական պետություն հաստատելը: Քրիստոնյաների և մուսուլմանների միջև բախումները սովորական բնույթ են կրում:


No comments:

Post a Comment