Tuesday, 7 February 2012

Եգիպտոս

Մուսուլմանների քանակը     79,024,000      

 Ընդհանուր բնակչության հետ %-ային հարաբերություն   91  

Եգիպտոսի մուսուլմանների ճնշող մեծամասնությունը սուննիներ են` հանաֆիական մազհաբի հետևորդներ, չնայած որոշ տվյալների համաձայն Եգիպտոսի չափահաս արական սեռի բնակչության մեկ-երրորդը, մոտ 6  միլիոն մարդ, սուֆիներ են: Եգիպտոսի արևելյան և հարավարևելյան շրջաններում տարածված է շաֆիականությունը,
իսկ Սուդանի հետ սահմանակից ողջ շրջանում` մալիքիականությունը` չնայած այս տարածքներում բնակչությունը խիստ նոսր է (2-րդ քարտեզ): Եգիպտոսում ապրում են փոքր թվով շիաներ, ովքեր կենտրոնացած են Դելտայի շրջանում, տարբեր աղբյուրների համաձայն նրանց թիվն այս երկրում 800.000-2.000.000 է: Երկրի քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը բնիկ ղպտիներն են, կազմում են ընդհանուր բնակչության 7-10%-ը: Սուֆիական կենտրոնը Տանտա քաղաքն է Նեղոսի դելտայի հատվածում: Այստեղ ամեն տարի հոկտեմբերին տեղի է ունենում Բադաուիա տարիկայի հիմնադիր Ահմադ ալ-Բադաուիի գործունեությանը նվիրված տոնակատարություն: Իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն Եգիպտոսում ընդհանուր առմամբ գործում են սուֆիական մոտ 40 տարիկաներ: Եգիպտոսի կենտրոնական և հարավային հատվածում` Ասյուտում և Ասուանում, ավանդաբար ուժեղ են իսլամիստական տրամադրությունները, Եգիպտոսում տարածված է նաև սալաֆիականությունը, որը հանդես է գալիս որպես քաղաքական ուժ և ունի կուսակցություն /ան-Նուր/:


No comments:

Post a Comment