Saturday, 14 January 2012

Ավստրիայի Հանրապետություն


Մայրաքաղաք՝Վիեննա
Բնակչություն՝8,414,638
Հունգարացի մուսուլմանների մի խումբ հաստատվել է Հաբսբուրգում 11 րդ դարից սկսած:1966 թվականից հետո յուգոսլավների և թուրք էմիգրանտների մեծ հոսք է նկատվում Ավստրիայում:
Ներգաղթը հասավ իր գագաթնակետին 1960-1970 թվականների ընթացքում բայց 1974 թվականին կապված ճգնաժամի հետ հոսքը դադարեցվեց:1986 թվականին Յուգոսլավիայի տնտեսական ճգնաժամի հետևանքով սկսվեց ներգաղթի նոր հոսք դեպի Ավստրիա:
Ներկայումս Ավստրիայում կա շուրջ 500հազար մուսուլման,որոնցից 123 հազարը թուրքեր են,64628 բոսնիացիներ,21594 յուգոսլավացիներ,10969 մակեդոնացի,3774 պարսիկներ ,կան նաև ավստրաիցի դավանափոխներ:
Պաշտոնապես ընդունված իսլամական կրոնական համայնքը դա Ավստրիայում իսլամական հավատի համայնքն է:Ընդհանուր առմամբ Ավստրիայում կա 280 մուսուլմանական կազմակերպություն,5մզկիթ և շուրջ 260 աղոթատեղի,որոնց մեծ մասը մասնավոր շենքերում են:Ավստրիայի ամենամեծ մզկիթը կառուցվել է 1980 թվականին Վիեննայում,որի մինարեթը 32մետր է:Այն կառուցվել է Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ:[1]


[1] Jorgen S. Nielsen ‘’Yearbook of muslims in Europe,volume 2’’ Leiden 2010, p99

No comments:

Post a Comment