Մայրաքաղաքը՝ Դամասկոս
Բնակչությունը՝ 22 517 750[1]
Սիրիայի բնակչության մոտ 90 տոկոսը արաբներ են, իսկ մյուս 10 տոկոսում մեծ մաս են կազմում քրդերը և հայերը:
Սիրիայում դավանվում են բազմաթիվ կրոններ, դրանց տարբեր ճյուղեր: Առավել տարածված է իսլամը: Մուսուլմանները կազմում են բնակչության 85 տոկոսը, որոնցիցի 87 տոկոսը սուննիներ, իսկ 13 տոկոսը շիաներ են:
Կան նաև ալավիներ, դրուզներ, իսմայիլիներ և այլն: Ընդ որում ալավիները երկրորդ մեծ ուղղությունն են Սիրիայում, հենց նրանց շարքերին էլ պատկանում է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը: Իսմայիլիները մոտ 200000 մարդ են կազմում, որոնց մեջ գերիշխում է իսմայիլիների նիզարիական ճյուղը: Դրուզների, որ երկրի բնակչության 3 տոկոսն են կազմում, հավատում կարելի է նկարել նաև զրադաշտական և քրիստոնեական տարրեր: Սիրիայի մուսուլմանների հոգևոր առաջնորդը համարվում է գլխավոր մուֆթին[2]: Սիրիայի սուննի մուսուլմանները հիմնականում Շաֆիական մազհաբի հետևորդներն են, կան նաև Հանաֆիական և Հանբալիական մազհաբների ներկայացուցիչներ: Երկրում ակտիվ գործունեություն են ծավալում որոշ սուֆիական եղբայրություններ, ինչպես Կադիրիյա, Նաղշբանդիա և այլն:

No comments:
Post a Comment