Saturday, 14 January 2012

Կուբա


Մուսուլմաններն այստեղ ինչպես և Լատինական Ամերիկայի մյուս երկրներում  հասատատվել են իսպանական նվաճումների հետ կապված:Իսպանիայի կողմից գաղութացումից հետո կային մեծաթիվ բերբեր և աֆրիկացի ստրուկներ,որոնք իսպանացիների
կողմից ենթարկվեցին բռնի կրոնափոխման:19րդ դարի վերջին և 20րդ դարիս սկզբին Օսմանյան կայսրության թուլացումից հետո մեծաթիվ մուսուլմաններ շարժվեցին դեպի Լատինական Ամերիկա ՝նպատակ ունենալով տեղափոխվել ժամանեցին Կուբա՝որպեսզի հետագայում էլ անցնեց Ամերիկա,բայց նրանց մի մասը չէր հեռանում կղզուց՝բնակություն հաստատելով այստեղ:Երկրորդ համաշխարհաին պատերազմի տարիներին ևս մեծ թվով մուսուլմաններ շարժվեցին Կուբա բայց 1959 թվականի հեղափոխությունից հետո նրանց հոսքը դադարեց:Կուբա գաղթած մուսուլմանների մեծ մասը մզկիթի բացակայության պատճառով հաճախ հեռանում էին կրոնից՝աստիճանաբար մոռանալով աղոթել և կատարել մնացած պարտականությունները:Հաճախ պատահում էին նաև դավանափոխություններ այնպես,որ իսլամը դառնում էր ՛՛մեծահասակների կրոն՛՛:Հայտնի է Կուբան կրթաթոշակներ էր տրամադրում Ասիացի,Աֆրիկացի ուսանողներին ինչն էլ բացատրում է մուսուլման ուսանողների մասնավորապես պակիստանցի ուսանողների հոսքը դեպի Կուբա :[1]Ներկայումս Կուբայում ապրում են շուրջ 9000 մուսուլման /2009թվականի տվյալներով/:[2]Նրնց մեջ կան արաբներ,պակիստանցիներ,պարսիկներ,աֆրիկայն տարբեր երկրների գաղթականներ՝ալժիրցիներ,նիգերիացիներ:
Երկրում արգելված է մզկիթների կառուցումը,ուստի մուսուլմանների մեծ մասը աղոթում է ՛՛Արաբների տուն՛՛ կոչված վայրում:Այն պատկանում է մի հարուստ արաբ գաղթականի և կառուցված է անդալուսյան ոճով:Քաթարի կառվարությունը տրամադրել է շուրջ 4000 հազար դոլլար՝տան վերակառուցման համար:
Կուբայում հայտնի մուսուլմանների թվին է պատկանում կուբացի դավանափոխ Պեդր Լազզո Տորրեսը,ով իր շուրջն է հավաքել մի շարք մուսուլմանների և կազմակերպություն ստեղծելով ակտիվ գործունեություն է ծավալում այնտեղ:[3]
Երկրում գերակշռում են սուննիները՝շաֆիական և մալիքեական դպրոցի ներկայացուցիչները կան նաև շիաներ:

No comments:

Post a Comment