Friday, 27 January 2012

Հունգարիա


Մայրաքաղաք՝Բուդապեշտ
Բնակչություն՝9,979,000
Առաջին շփումները իսլամական աշխարհի հետ տեղի են ունեցել 15-17 րդ դարերի ընթացքում երբ  Օսմանյան կայսրությունն իր տիրապետության տակ վերցրեց Հունգարիայի
մի մասը: Հունգարիայի մուսուլմանների մեծ մասը արաբ և թուրք գաղթականներ են և բոսնիակներ: Վերջին տարիների ընթացքում մեծացել է հուգարացի դավանափոխների թիվը: 2001 թվականի տվյալներով շուրջ 3201 հոգի իրենց հայտարարել են մուսուլման: Երկրում գործում են երեք մուսուլմանական կազմակերպություն, որոնք աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ: Բացի Օսմանյան պատմական կառույցներց, որտեղ ուրբաթ օրերին թույլ է տրվում աղոթել երկրում չկան այլ կառույցներ: Հունգարիայի ամենամեծ աղոթատեղին գտնվում է Բուդապեշտում, որը կառավարում է եգիպտացի շեյխ Աբդու Աբդել Մունամը: Հունգարիայում գործում են նաև սուֆիական սուլեյմանի և ֆետուլանչի սուֆիական տարիկաները:

No comments:

Post a Comment