Մայրաքաղաք՝ Աբուջա
Բնակչություն՝152 217 341 /2010/
Իսլամը մուտք է գործել տարածաշրջան 9րդ դարի ընթացքում և լայն տարածում է գտել 14-15 դարերում թագավոր Իդրիս Ալոմաայի կառավարման տարիներին:
Ջիհադ Ֆուլանին 19րդ դարում Աֆրիկայում սկսված իսլամական մի շարժում է,որի արդյունքում ձևավորվել է ֆուլանի բանակը,որին հաջողվում է գրավել Հարավային Նիգերիայի և Կամերունի տարածքները:Շարժման հիմնադիր Օսման դե Ֆոդիոյին հաջողվում է ստեղծել Սոկոտոյի իսլամական սուլթանությունը,որը գոյատևում է մինչև բրիտանական պրոտեկտորատի հաստատումը:Սոկոտոյի ղեկավարը անվանվում էր սուլթան իսկ սուլթանությունում գործում էր շարիաթը:
Ներկայումս Նիգերիայի բնակչության 50 տոկոսը մուսուլմաններ են՝ շուրջ 78 056 000 հոգի:Նրանց մեծամասնությունը՝60 մլն կազմում են սուննի մուսուլմանները ովքեր պատկանում են մալիքեական մազհաբին մնացածը՝5-10 մլն շիաներ են ովքեր ապրում են Կանո և Սոկոտո նահանգներում:[1]Հարավային Նիգերիայում տարածված են կադիրիյա և թիջանիյա սուֆիական եղբայրությունները:[2]
1999 թվականին Նիգերիայի 12 նահանգներ գործում են շաիրաթի օրենքներով:Դրանցից 9 մուսուլմանական նահանգներ են իսկ մնացածում մուսուլմանները փոքրամասնություն են կազմում:
.

No comments:
Post a Comment