Մայրաքաղաքը՝ Էր-Ռիյադ
Բնակչությունը՝ 26 131 703[1]
Աշխարհի բազմաթիվ երկրների շարքում Սաուդյան Արաբիան իսլամի պատմության մեջ ունի իր կարևորագույն տեղը: Հենց այստեղ է ծագել իսլամն ու տարածվել աշխարհով մեկ:
Սաուդյան Արաբիայում բնակչությունը գրեթե ամբողջությամբ սունի մուսուլման է, որի մեծ մասը սալաֆիական է:
Սալաֆիական են նաև երկրի ղեկավարությունը, այդ իսկ պատճառով թագավորության հիմնական օրենք շարիաթը կրում է սալաֆիական գաղափարախոսությունը: Սաուդյան Արաբիայում կան նաև շիաներ, սակայն նրանք քիչ տոկոս են կազմում և հինականում ապրում են Էլ-Խասսա պրովինցիայում: Սաուդյան Արաբիայում կան մեծ թվով օտարերկրյա աշխատողներ, որոնց մեծ մասը դարձյա մուսուլման են: Նրանց թիվը հասնում է մոտ 8 միլիոնի: Սաուդյան Արաբիայում են գտնվում իսլամական աշխարհի կենտրոններ Մեքքա և Մադինա քաղաքները: Ամեն տարի միլիոնավոր մուսուլմաններ գալիս են Մեքքա ուխտագնացության: Այստեղ ստեղծվել է առանձին հաջջի նախարարություն, որն էլ արգավորում է այս կարևորագույն իրադարձության հետ կապված հարցերը: Կան նաև մի քանի սուֆիական եղբայրություններ, ինչպես նաղշբանդիյա, ռաֆայյա, կադիրիյա և այլն[3]:
Սաուդյան Արաբիայի թագավորությունում են կենտրոնացած բազմաթիվ մուսուլմանական կազմակերպությունների կենտրոններ, ինչպես «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության շտաբը, Զարգացման իսլամական բանկը և այլն:

No comments:
Post a Comment