Մայրաքաղաք՝Կոպենհագեն
Բնակչություն՝5,564,219
1960-1970 ականներն ընկած ժամանակահատվածում Դանիա են ժամանել մեծաթիվ էմիգրանտներ Յուգոսլավիայից,Հյուսիսային Աֆրիկայից, Պակիստանից և Թուրքիայից,որոնց թիվը հատկապես մեծացավ 1980 ականների ընթացքում:
Ընդհանուր առմամբ երկրում կա շուրջ 225600 մուսուլման,որոնց մեջ մեծ թիվ են կազմում թուրքերը,իրաքցիները,լիբանանցիները,պակիստանցիները:Մեծամասնությունը սուննի են կան նաև շիաներ,շիական ուղղություններից տարածված է իսնաաշարիյան և իսմաիլիան:Սուֆիական եղբայրություններից տարածված են բուրհանիյան,մուռաբիտուն և թուրքական սուֆիական այլ եղբայրություններ:
Դանիայում գործում են մի քանի իսլամական կազմակերպություններ,115մզկիթ որից 11ը շիական են:Դանիայում չկա իսլամական թերթ ուստի իրենց ողջ քարոզչությունը տարվում է ինտերնետի միջոցով:

No comments:
Post a Comment