Saturday, 24 December 2011

Իսլամը Գանայի հանրապետությունում


Գանայի դրոշը

Մայրաքաղաք՝Ակրա
Բնակչություն՝ 24,233,431
Իսլամը Գանայում տարածվել 9րդ դարից սկսած՝ կապված առևտրականների գործունեության  հետ, ովքեր ծանոթանալով կրոնի հետ ներկայացնում էին այն Հյուսիսային Աֆրիհայի բնակչությանը:
Ներկայումս Գանայուի բնակչության շուրջ 40 տոկոսը մուսուլմաններ են, որոնց մեծամասնությունը սուննի են և հիմնականում
պատկանում են մալիքեական մազհաբին, չնայած որ երկրում կան նաև հանբալիական և շաֆիական մազհաբի ներկայացուցիչներ: [1]980-ական թվականների ընթացքում Գանայում մեծ թափով սկսեց տարածվել շիական իսլամը, որի տարածողները հիմնականում Լիբանանից Գանա գաղթացներն էին: Ներկայումս նրանց թիվը կազմում է շուրջ մեկ միլլիոն: Շիաները հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաք Ակրայում, Օուֆասեյում, ուր ամբողջ բնակչությունն ընդունել է շիական իսլամ: Սուֆիզմը որպես այդպիսին տարածված չէ, կան թիջանիյա և կադիրիյա եղբայրության ներկայացուցիչներ ինչպես նաև ահմադիյա համայնքի ներկայացուցիչներ:

No comments:

Post a Comment