Sunday, 18 December 2011

Իսլամը Էկվադորի հանրապետությունում


Էկվադորի դրոշը

Մայրաքաղաքը՝ Քուիտո
Բնակչությունը՝ 15 007 343
Էկվադորում մուսուլմանների թիվը բավականին քիչ է՝ 275 մարդ: Նրանք հիմնականում լիբանանցի, պաղեստինցի, սիրիացի և եգիպտացի արաբներ են: Գաղթի պատճառը եղել են երկու համաշխարհային պատերազմներն ու օսմայան կայսրության փլուզումը: Նրանք հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում և Գուայաքուիլում: արաբ քրիստոնյաները և մուսուլմանները ստեղծել են
ոչ կրոնական էթնիկ կազմակերպություն՝ որը կոչվում է Լեքլա 1940 ականներին, իսկ 19980-ականներին ստեղծվել է Արաբների ակումբը: 1990-ականներին բնիկ էկվադորցիները սկսեցին իսլամ ընդունել և վարձեցին տարածք ուրբաթօրյա աղոթքի համար: Ավելի ուշ Եգիպտոսի դեսպանատունը ձեռք բերեց կառույց այս նպատակի համար: 1994թ հոկտեմբերի 15-ին ստեղծվել է Էկվադորի իսլամական կենտրոնը՝  Centro Islámico del Ecuador: Այս կազմակերպությունը իսլամական կրոնական առաջին կառույցն էկվադորում, որը ընդունվում է կառավարության կողմից: Այս շարժումը հիմնականում հովանավորվում է սուննի իսլամի կոմից: 2004թվականին Գույաքուիլում բացվեց Centro Islámico Al Hijra-ն և կառավարության կողմից ընդունվեց որպես կրոնական կազմակերպություն: Այն ղեկավարվում է իսլամ ընդունած Խուան Աբդուլլահ Սաուդի կողմից

No comments:

Post a Comment